Պարգևատրվեցին «Կանաչ Հայաստան» ֆեյսբուքյան մրցույթի հաղթողները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ս․թ․ հունիսի 1-ին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարել էր «Կանաչ Հայաստան» խորագրով ֆեյսբուքյան մրցույթի մեկնարկը, որի նպատակն էր խթանել երեխաների սերը դեպի բնությունը, ինչպես նաև բացահայտել փոքրիկների ամենասիրելի հայաստանյան կանաչ տարածքները։ Մրցույթին մասնակցության համար ընտրվեցին և հրապարակվեցին 206 փոքրիկ հեղինակների աշխատանքներ։
Մրցույթի հաղթողներին պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ս․թ․ հուլիսի 1-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Զարգացում մասնաճյուղի բացօթյա կանաչ տարածքում։ Հաղթող մասնակիցները ստացան մասնակցության սերտիֆիկատներ։ Իսկ ֆեյսբուքյան էջով ամենաշատ հավանումներ հավաքած գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների հեղինակներից յուրաքանչյուրը պարգևատրվեց գեղատեսիլ Ծաղկաձորի ԱՐԱՐԱՏ ՌԵԶՈՐԹ հյուրանոցի մեկօրյա հանգստի վկայագրով 4 անձի համար։
Բացի մրցույթի հաղթողներից Բանկի հանձնաժողովի կողմից ընտրված մեկ գեղանկարչական աշխատանքի հեղինակ պարգևատրվեց նկարչական մոլբերտով, իսկ լուսանկարչական աշխատանքի ևս մեկ հեղինակ՝ ֆոտոալբոմով։ Այս թեմատիկ նվերները նրանց օգտական կլինեն գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքներ իրականացնելիս։
Երեխաների համար կազմակերպված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հերթական մրցույթը հնարավորություն էր մեր փոքրիկների շնորհիվ քարոզել սեր բնության հանդեպ և ցույց տալ երեխաների ներսում ապրող հայաստանյան կանաչ դրախտը։
ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ը ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր 4 հաղթողներին և հայտնում շնորհակալություն մրցույթի բոլոր մասնակիցներին մրցույթի ընթացքում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։
Էջը թարմացվել է` 07.10.2021 | 10:21
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: