header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Raiffeisen Bank International-ի  կողմից  արժանացել է  «Որակի գերազանցություն 2018/2019» մրցանակին
Կիսվել`
10.07.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2018/2019» մրցանակին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից  6-րդ անգամ արժանացել է   «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:   

«Որակի գերազանցության 2018/2019» հեղինակավոր մրցանակը փաստում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից իրականացվող SWIFT փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին: Այս գնահատականը, միաժամանակ  վկայում է  ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում  հասանելի դարձնելու մասին:

Նշենք, որ բանկն ունի գործընկեր  թղթակից բանկերի լայն ցանց և ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ հաճախորդներին առաջարկում է մրցունակ պայմաններ՝  SWIFT համակարգով փոխանցումների համար:

     

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 10:20

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: