header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
#SummerWithDinersClub. Cashback-եր և բազմաթիվ հնարավորություններ
Կիսվել`
18.07.2019

#SummerWithDinersClub. Cashback-եր և բազմաթիվ հնարավորություններ


Ս․թ․ հուլիսի 15-ից հոկտեմբերի 15-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մեկնարկում է «#SummerWith#DinersClub» արշավը, որի շրջանակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Diners Club վճարային քարտերի համար կգործի ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեծ փաթեթ։ Մասնավորապես՝ անկանխիկ գնումներ կատարելու դեպքում հաճախորդները կստանան 5-15%հետվճարներ/Cashback-եր Հայաստանի լավագույն առևտրի և սպասարկման կետերում։ Սա դեռ ամենը չէ․ նշված ժամանակահատվածում Diners Club քարտապանները կարող են օգտվել ճանապարհային օժանդակության ծառայություններից, մասնավորապես՝

  • ԱՎՏՈՔԱՐՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ից, եթե Diners Club քարտապանի ավտոմեքենան ունի անսարքություն, որը գտնվում է Երևան քաղաքում և տեղափոխությունը կատարվելու է Երևան քաղաքի տարածքում։ Ծառայությունը հասանելի կլինի քարտապանների համար տարին 1 անգամ,
  • ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ից՝ Զվարթնոց օդանավակայանից դեպի տուն վերադառնալու դեպքում։ Ծառայությունից Diners Club Young Professional քարտապանները կարող են օգտվել տարին 1 անգամ, իսկ Diners Club Super Premium քարտապանները 2 անգամ` յուրաքանչյուր անգամ 3,000 ՀՀ դրամի չափով։ Իսկ գումարը կմուտքագրվի հաճախորդի հաշվին Diners Club քարտով վճարումը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Նշված ժամանակահատվածում Diners Club քարտերի համար կգործի նաև 50% զեղչ։

Հաճախորդների հարմարավետության համար վճարային քարտերը հնարավոր է պատվիրել նաև ՕՆԼԱՅՆ՝ առանց բանկ այցելելու։

Հիշեցնենք, որ Diners Club քարտը միջազգային վճարային քարտ է, որի հայաստանյան բացառիկ ներկայացուցիչն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը։ Ավելին՝ Diners Club վճարային քարտերով հաճախորդները կարող են օգտվել 24/7 գործող կոնսիերժ ծառայությունից, ճամփորդական ապահովագրությունից, օդանավակայաններում հատուկ սրահների ծառայություններից (լաունջներ) արտոնյալ պայմաններով, ինչպես նաև օվերդրաֆտներից։ Diners Club վճարային քարտերի հնարավորություններին, արտոնություններին, տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 10:18

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: