ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»
Օրերս RIA Money համակարգի կողմից Կիևում կազմակերպված Business Summit «Ria Connects Beyond Borders» միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին այս համակարգը սպասարկող հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին շնորհվեց «Տարվա լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը։
Այս պատվավոր մրցանակին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է ավելի քան յոթամյա արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապահովելով սպասարկման լավագույն որակ և փոխանցումների մեծ ծավալ։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցության սկզբից ի վեր, ապահովել է 300 % ծավալային և քանակային աճ։
Նշենք նաև, որ Ria Money համակարգն իր ծավալներով և աշխարհագրությամբ 3-րդ համակարգն է աշխարհում և սպասարկվում է 250-ից ավել երկրներում։
Էջը թարմացվել է` 07.10.2021 | 10:09
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: