ARARATBANK Internship #Challenge
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կազմակերպել է «ARARATBANK Internship #Challenge» մրցույթը։ Մրցույթի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ ուսմանը զուգահեռ պրակտիկա անցնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի` իրենց իսկ նախընտրած ստորաբաժանումում։ Իսկ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ մասնակիցները կատարեն մրցույթի հետևյալ պայմանները․
• Հավանեն Բանկի ֆեյսբուքյան էջը
• Նկարի մեկնաբանությունում նշեն, թե ինչու են ցանկանում #պրակտիկա անցնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում
• Ուղարկեն փակ հաղորդագրությունով Բանկի ֆեյսբուքյան էջին ❤ նշանը` նշելով բուհը/ֆակուլտերը/կուրսը, որտեղ սովորում են:
Հաղթողներ կհամարվեն մրցույթի բոլոր պայմանները կատարած այն 3 ուսանողները, ովքեր, ըստ Բանկի հանձնաժողովի, կթողնեն ամենահիմնավոր մեկնաբանությունները։
Մրցույթի անցկացման ժամկետներն են՝ 15.11.19-25.12.19:
Մրցույթի հետ կապված հարցերի դեպքում կարող եք հաղորդագրություն ուղարկել Բանկի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով։ Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություն։
Էջը թարմացվել է` 07.10.2021 | 09:42
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: