header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հայտարարում ենք «2020#online#զեղչեր» քարտային ԱԿՑԻԱՆ
Կիսվել`
02.12.2019

Հայտարարում ենք «2020#online#զեղչեր» քարտային ԱԿՑԻԱՆ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, հաշվի առնելով հաճախորդների հարմարավետությունը և ցանկությունները, ամանորի նախաշեմին հայտարարում է «2020#online#զեղչեր» ԱԿՑԻԱՆ։ Ակցիայի շրջանակում բոլոր այն անձինք, ովքեր կպատվիրեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վճարային քարտերն ՕՆԼԱՅՆ, կօգտվեն 40% և 60% զեղչերից։ Մասնավորապես՝ 40% զեղչ կտրամադրվի Բանկի կայքի միջոցով քարտերը պատվիրելու դեպքում, իսկ 60% զեղչը՝ ԱրարատՄոբայլ հավելվածով պատվիրելու դեպքում։ Ակցիայի շրջանակում պատվիրված քարտերի 2 տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ՝ առանց չնվազող մնացորդի կիրառման։  Առաջարկը չի տարածվի Բանկի օվերդրաֆտների/վարկային գծերի շրջանակում պատվիրված քարտերի և բիզնես քարտերի վրա։

Ակցիան հնարավորություն կընձեռի հաճախորդներին ամանորի նախաշեմին ձեռք բերել իրենց նախընտրած քարտերը զեղչված արժեքով և իրենց իսկ հարմար վայրից՝ ունենալով ընդամենը սմարթֆոն և հասանելիություն ինտերնետին։ Հավելենք նաև, որ ԱրարատՄոբայլ հավելվածով հաճախորդները կարող են քարտեր պատվիրել, եթե հանդիսանում են Բանկի հաճախորդ։ Ավելին՝ ԱրարատՄոբայլ հավելվածը հաճախորդները կարող են ներբեռնալ ԱՆՎՃԱՐ Google Play և App Store հարթակներից։

Ակցիան գործում է ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչ ս․թ․ դեկտեմբերի 31-ը։ 

Ակցիայի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ գրել մեզ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 09:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: