ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում-քննարկում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում գործադիր մարմնի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, մարզային մասնաճյուղերի կառավարիչների և ավագ հաշվապահ-գանձապահների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Սարգսյանն անդրադառնալով 2020 թվականին ակնկալվող զարգացումներին` նշել է, որ բանկը որդեգրել է գործունեության արդյունավետության, հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, սպասարկման ժամանակահատվածի կրճատման, հաճախորդների հետ հետադարձ կապի ուժեղացման և թվային ծառայությունների ընդլայնման մարտավարություն։
Հանդիպման ընթացքում ոչ միայն քննարկվեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, այլև մասնակիցների կարծիքին ներկայացվեցին առաջիկայում շուկային առաջարկվելիք նոր բանկային պրոդուկտները։ Հանդիպում-քննարկումն անցավ բուռն աշխատանքային մթնոլորտում և մասնաճյուղերի ներկայացուցիչների կողմից հնչեցին բազմաթիվ կառուցողական առաջարկներ և կարծիքներ։
Էջը թարմացվել է` 22.01.2020 | 16:49
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: