header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`
20.01.2020

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում-քննարկում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կազմակերպվել էր  հանդիպում-քննարկում գործադիր մարմնի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, մարզային մասնաճյուղերի կառավարիչների և ավագ հաշվապահ-գանձապահների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Սարգսյանն անդրադառնալով 2020 թվականին ակնկալվող զարգացումներին` նշել է, որ   բանկը որդեգրել է գործունեության արդյունավետության,  հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, սպասարկման ժամանակահատվածի կրճատման,  հաճախորդների հետ հետադարձ կապի ուժեղացման  և թվային ծառայությունների ընդլայնման մարտավարություն։

Հանդիպման ընթացքում ոչ միայն քննարկվեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, այլև մասնակիցների կարծիքին ներկայացվեցին առաջիկայում շուկային առաջարկվելիք նոր բանկային պրոդուկտները։ Հանդիպում-քննարկումն անցավ բուռն աշխատանքային մթնոլորտում և մասնաճյուղերի ներկայացուցիչների կողմից հնչեցին բազմաթիվ կառուցողական առաջարկներ և կարծիքներ։

Էջը թարմացվել է` 22.01.2020 | 16:49

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: