header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը  10 մլն ԱՄՆ դոլար   է ներգրավել  Հոլանդական  զարգացման բանկից
Կիսվել`
14.02.2020

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 10 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Հոլանդական զարգացման բանկից


Հոլանդական  զարգացման բանկը (FMO) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է  տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին`ՓՄՁ ոլորտի զարգացման և էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի  վարկավորման   նպատակով: Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում,  միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչև 10 000 ԱՄՆ դոլարի, իսկ ՓՄՁ ոլորտին՝  առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:  Վարկավորումը կիրականացվի 5 տարի մարման ժամկետով: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի և Հոլանդական  զարգացման բանկի միջև ստորագրված պայմանագրով ներգրավված միջոցները ոչ միայն թույլ կտան մեր երկրում ընդլայնել ֆինանսների հասանելիությունը, այլև կնպաստեն ՓՄՁ ոլորտի մրցունակության բարձրացմանը՝ հատկապես, որ  այն ունի նաև էներգախնայող վարկավորման բաղադրիչ։

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 08:46

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: