header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`
21.02.2020

«Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնի տարածքում գործում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ԿՈՏԱՅՔ մասնաճյուղը


«Առինջ  մոլի» հարևանությամբ գործող «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնի տարածքում բացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 59-րդ՝ ԿՈՏԱՅՔ մասնաճյուղը, որը սպասարկելու է երեքշաբթի  օրվանից  մինչև շաբաթ օրը ներառյալ՝  ժամը 10։00-18։00-ն։

Հանդիսավոր բացման արարողության ժամանակ  բանկի  գործադիր տնօրենի առաջին տեղակալ Կարեն Սարգսյանն արդրադառնալով նոր մասնաճյուղի գործառույթներին՝ փաստել է, որ այն ևս գործելու է բանկի մասնաճյուղային քաղաքականության տրամաբանության ներքո․  այն է՝  առավել մոտ լինել հաճախորդին,  առաջարկել  լիարժեք,  բարձրակարգ  բանկային ծառայություններ։  

Բանկային ժամանակակից ոճով կահավորված   ԿՈՏԱՅՔ մասնաճյուղում   հաճախորդներն  առանց ժամանակ կորցնելու կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից․ միջազգային արագ դրամական փոխանցումներ, ցանկացած կոմունալ վճարում, ավանդների ներգրավում, հաշիվների սպասարկում  և  բանկի կողմից առաջարկվող  վարկային  ամբողջական փաթեթ։ Ի դեպ, ԿՈՏԱՅՔ մասնաճյուղում  հաճախորդները կարող են ձեռք բերել նաև 999.99 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներ։ Բացի այդ՝ այս մասնաճյուղի հաճախորդների համար կմշակվեն հատուկ վարկային պրոդուկտներ՝ ելնելով  վերջիններիս պահանջարկից։ 

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 08:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: