ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է «Կանաչ» վարկերի շահառուների շրջանակը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկել է 2016թ․-ից իրականացվող էներգախնայող վարկավորման երկրորդ փուլը։ «Կանաչ» վարկային ծրագրի 1-ին փուլում ընդհանուր առմամբ 762,238,334 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ են հատկացվել 12 ընկերությունների՝ էներգախնայող ներդրումների համար։ Եթե վարկատեսակը 2016-2018թթ.-ին տրամադրվել է բացառապես առևտրի, արտադրության, ծառայությունների մատուցման, բեռնափոխադրումների, ինչպես նաև հյուրանոցային ոլորտի ընկերություններին, ապա 2019թ․-ի տարեվերջից բանկն ընդլայնել է վարկավորվող ուղղությունները՝ «Կանաչ» վարկավորման շրջանակներում ընդգրկելով նաև գյուղատնտեսության ոլորտում զբաղված տնտեսվարող սուբյեկտներին և անհատ գյուղացիներին։ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ 1.000.000-500.000.000 ՀՀ դրամի չափով։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10 տոկոս, իսկ մարման ժամկետը մինչև 5 տարի։ Նշենք նաև, որ այս փուլում ՀՀ տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցող ներդրումային ծրագրերի համար վարկի գումարը կարող է հասնել մինչև 1,000,000,000 ՀՀ դրամի։
Ընդլայնվել է նաև վարկի նպատակային շրջանակը՝ կապիտալ ներդրումներին և հիմնական միջոցների ձեռքբերմանն ավելացել են՝ շրջանառու (էներգաէֆեկտիվ) միջոցների համալրումը, էներգածառայությունները, գյուղատնտեսության ոլորտը՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, ջերմոցային տնտեսությունների առումով։
Ի դեպ․ այս վարկատեսակի համար վարկային հայտի ուսումնասիրության և վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար չի գանձվում։ Հիշեցնենք, որ «Կանաչ» վարկավորումն իրականացվում է գերմանական KFW բանկի «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում։
Էջը թարմացվել է` 07.10.2021 | 08:42
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: