header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Գարնանային առաջարկներ կանանց և աղջիկներին
Կիսվել`
06.03.2020

Գարնանային առաջարկներ կանանց և աղջիկներին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, պահպանելով ավանդույթը, ներկայանում է գարնանային առաջարկներով իգական սեռի ներկայացուցիչների համար և հանդես է գալիս «Գարնանային #ակնթարթներ»  և  «#RIA գարուն»  ակցիաներով։

«Գարնանային #ակնթարթներ» ակցիայի շրջանակում բոլոր այն իգական սեռի քարտապանները, ովքեր մարտի 08-ից ապրիլի 07-ը ներառյալ կկատարեն նվազագույնը 50,000 ՀՀ դրամ և ավել կամ համարժեք արտարժույթով անկանխիկ գնումներ և 2020 թվականի ապրիլի 08-ից 2020 թվականի 10-ն ընկած ժամանակահատվածում կհաստատեն իրենց մասնակցությունը խաղարկությանը Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան/ինստագրամյան էջերին, կմասնակցեն խաղարկության։ Արշավին կխաղարկվեն մարզասրահի վեցամսյա անդամակցության 1 քարտ և բրենդային խանութների 35,000 ՀՀ դրամ արժողությամբ 7 նվեր քարտեր։

Ինչպե՞ս մասնակցել խաղարկությանը․

Քարտապանները խաղարկությանն իրենց մասնակցությունը կարող են հաստատել 2 եղանակով՝

  1. ուղարկելով փակ հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան/ինստագրամյան էջերին՝ նշելով իրենց անուն/ազգանուն/հայրանունը, հեռախոսահամարը, էլ.հասցեն, որ թողել են բանկում գրանցվելիս, այն քարտատեսակը, որով անկանխիկ գործարքներ են կատարել և հաստատելով իրենց մասնակցությունը խաղարկությանը,
  2. ուղարկելով էլ.հաղորդագրություն springmoments@araratbank.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով իրենց անուն/ազգանուն/հայրանունը, հեռախոսահամարը, այն քարտատեսակը, որով նշված ժամանակահատվածում կատարել են անկանխիկ գնումներ և հաստատելով իրենց մասնակցությունը խաղարկությանը։ 

Ուշադրություն․

  • այն դեպքում, երբ քարտապանն իր մասնակցությունն է հաստատում խաղարկությանը Բանկի սոցիալական ցանցի միջոցով, պարտադիր պայման է հանդիսանում տվյալ սոցիալական ցանցի էջը հավանելը կամ հետևելը։
  • Ակցիայի չեն մասնակցում կոմունալ վճարումներն ու առցանց գնումները

Խաղարկությունը տեղի կունենա Բանկի գլխամասային գրասենյակում Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին LIVE ցուցադրմամբ, որի ընթացքում կխաղարկվեն 8 նվերներ։

Ավելին՝ նշված ժամանակահատվածում կգործի 87% զեղչ բոլոր այն իգական սեռի ներկայացուցիչների համար, ովքեր ԱրարատՄոբայլ հավելվածով կամ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ՕՆԼԱՅՆ տարբերակով կպատվիրեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Visa Classic կամ MasterCard Standard քարտատեսակները։ Ակցիայի մասնակիցների համար 2 տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ՝ առանց չնվազող մնացորդի կիրառման։

Բանկը մշակել է նաև «#RIA գարուն» ակցիան բոլոր այն 20 իգական սեռի ներկայացուցիչների համար, ովքեր ս․թ․ մարտի 8-ից ապրիլի 7-ը կկատարեն առավելագույն քանակի գործարքներ (փոխանցում/ստացում) Ria Money արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով  Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում։ Իսկ հաղթողները կստանան 20,000-ական ՀՀ դրամ արժողությամբ բրենդային խանութների նվեր-քարտեր։

Խաղարկության օրի և ժամի մասին տեղեկատվությունը կհրապարակվի Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան/ինստագրամյան էջերին։ Հարցերի դեպքում կարող եք Բանկի հետ կապ հաստատել 24/7 գործող հեռախոսային կենտրոնի միջոցով կամ, ուղարկելով հաղորդագրություն Բանկի ֆեյսբուքյան էջին։

 

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 08:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: