
«Վարկային արձակուրդ»․ մանրամասները
Տեղեկացնում ենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում վարկային պարտավորություններ (այդ թվում՝ Լիզինգ և Ֆակտորինգ) ստանձնած Բանկի հաճախորդներին հնարավորություն է տրվում հետաձգելու վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների վճարումները ու մարման գրաֆիկով սահմանված սպասարկման վճարումները 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 16-ը՝ յուրաքանչյուր օրը տեղափոխելով հաջորդ աշխատանքային օր:
- 2020 թվականի մայիսի 16-ի դրությամբ կուտակված Մարումների ընդհանուր գումարը կբաշխվի մայիսի 16-ից հետո վարկի մարմանը մնացած հետագա ամիսների վրա, իսկ մինչև մայիսի 16-ը գործողության ժամկետի ավարտ ունեցող վարկերի դեպքում կերկարաձգվի վարկերի գործողության ժամկետը երկու ամսով և Մարումների ընդհանուր գումարը կբաշխվի տվյալ ամիսների վրա։
- Մարման օրերի տեղափոխումը կկատարվի այն դեպքերում, երբ հաճախորդի հաշվին առկա չի լինի համապատասխան գումար՝ Մարումներն իրականացնելու համար։
- Մարման օրերի տեղափոխումը կկատարվի նաև իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, գյուղատնտեսական վարկ սպասարկող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի համար, երբ հաճախորդի հաշվին առկա է համապատասխան գումար՝ Մարումն իրականացնելու համար, սակայն հաճախորդը գրավոր դիմել է Բանկ վարկային արձակուրդից օգտվելու․ մասնավորապես հաշվին առկա գումարը Մարմանը չուղղելու խնդրանքով։
Սույն պայմանները տարածվում են 2020թ․ մարտի 16-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող հաճախորդների վրա։
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարել էր, որ իր վարկառուներին, ցանկության դեպքում, տրամադրում է երկամսյա «ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ»։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:29
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: