header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
COVID-19-ի դեմ փոխանցումներ արդեն ԱրարատՄոբայլով 
Կիսվել`
24.03.2020

COVID-19-ի դեմ փոխանցումներ արդեն ԱրարատՄոբայլով 


Կարևորելով COVID-19-ի դեմ ուղղվող պայքարը՝ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարին` կատարելով համապատասխան գումարային փոխանցում ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել ԱրարատՄոբայլ հավելված, ընտրել «փոխանցում» բաժինը և, լրացնելով համապատասխան դաշտերը, կատարել գումարի փոխանցումը։

Հիշեցնենք, որ ԱրարատՄոբայլը կարող եք ներբեռնել ԱՆՎՃԱՐ՝ App. Store կամ Google Play հարթակներից, իսկ հավելվածի միջոցով կարող եք կատարել ցանկացած բանկային գործարք ՕՆԼԱՅՆ՝ առանց տանից դուրս գալու։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ գրել մեզ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: