Օնլայն ՊԵԿ տեղեկանքներ
Ելնելով ստեղծված իրավիճակից, ինչպես նաև, կարևորելով հաճախորդների առողջությունը և անվտանգ սպասարկումը` տեղեկացնում ենք, որ 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում հիփոթեքային վարկերի գծով հաշվարկված տոկոսների վճարումների վերաբերյալ տեղեկանքը Բանկը կուղարկի ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով հաճախորդի կողմից համապատասխան դիմումը ստանալու դեպքում։
ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով հաճախորդները կարող են դիմել տեղեկանքի համար՝ մուտք գործելով հավելվածի՝ «ՀԱՅՏԵՐ» բաժինը և ընտրելով համապատասխան դաշտը, իսկ սահմանված 3,000 ՀՀ դրամ միջնորդաճարն ավտոմատ կերպով կգանձվի հաճախորդի հաշվից։
Բացի այդ, անհրաժեշտ է նաև, որ հիփոթեքային վարկառուն անձամբ ՊԵԿ ուղարկի ստորև նշված փաստաթղթերը hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին․
- Վարկառուի և համավարկառուի անձնագիրը (նույնականացման քարտը)` սքանավորված տարբերակով,
- Տեղեկանքը, որը ստացել է Բանկից` սքանավորված տարբերակով,
- Ձևաթուղթը` բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով,
- Դիմումը` լրացված և սքանավորված տարբերակով `
-Մինչև 2018թ. հունվարի 1-ը ստացված վարկի համար,
ԿԱՄ
-2018թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկի համար:
Միաժամանակ, չսահմանափակելով տեղեկանքը ֆիզիկապես ներկայացնելու հաճախորդի հնարավորությունը, Բանկը կշարունակի տրամադրել 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում հիփոթեքային վարկերի գծով հաշվարկված տոկոսների վճարումների վերաբերյալ տեղեկանքն առձեռն՝ Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում։
Հարցերի դեպքում Բանկի հետ կապ կարող եք հաստատել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով։
- Վարկավորում
Կապված նորություններ
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:20
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: