«Որակի գերազանցություն 2019» մրցանակ
Յոթերորդ անգամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:
«Որակի գերազանցության 2019» հեղինակավոր մրցանակը փաստում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից իրականացվող SWIFT փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին։ Բանկն ապահովվել է մրցունակ սակագներ և գործարքների առավելագույն քանակ։ Այս գնահատականը, միաժամանակ վկայում է ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դարձնելու մասին:
Նշենք, որ բանկն ունի գործընկեր թղթակից բանկերի լայն ցանց և իր ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ հաճախորդներին առաջարկում է մրցունակ պայմաններ՝ SWIFT համակարգով փոխանցումների համար:
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:18
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: