«Արարատ-Կոմֆորտ» ավանդ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար շարունակում է գործել հարմարավետ և շահավետ «Արարատ-Կոմֆորտ» երեք տարեկան ավանդատեսակը։ Այն առանձնանում է գրավիչ տոկոսադրույքներով, տոկոսագումարների պահպանմամբ ավանդի նվազեցման հնարավորությամբ, ինչպես նաև ավանդի համալրման և առանց բանկ այցելելու մայր գումարին տոկոսագումարների ավելացման հնարավորությամբ։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նոր՝ «Արարատ-Կոմֆորտ» ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի համար սահմանված է 9, դոլարի դեպքում 4,65, իսկ եվրոյի համար 2,5 տոկոս։ Տարեկան տոկոսային եկամտաբերությունը դրամի համար կկազմի 9,41 տոկոս, դոլարի դեպքում 4,76, իսկ եվրոյի համար 2,53 տոկոս։ Տոկոսագումարների վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ: Ներդրվող ավանդի նվազագույն չափը սահմանված է՝ 500,000 ՀՀ դրամ, 1,000 ԱՄՆ դոլար, 1.000 Եվրո, իսկ առավելագույն չափը՝ 100,000,000 ՀՀ դրամ, 200,000 ԱՄՆ դոլար և 200.000 Եվրո։
«Արարատ-Կոմֆորտ»-ի դեպքում հաճախորդը կարող է համալրել ավանդը պայմանագրի գործողության ժամկետի ողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 90 օրվա։ Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում բոլոր համալրումների (բացառությամբ կապիտալացված տոկոսագումարների) ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ավանդի սկզբնական գումարի մեծությունը։
Պայմանագրի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում կթույլատրվի նաև ավանդի գումարի նվազեցում՝ առանց գումարային և ժամկետային սահմանափակման։ Ի տարբերություն այլ ավանդների, այս դեպքում տոկոսագումարները կհաշվարկվեն և կվճարվեն հետևյալ տրամաբանությամբ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև 3 ամիս լրանալը ավանդը նվազեցնելու դեպքում բոլոր արժույթների համար կվճարվի տարեկան 0.1% դրույքաչափով, ավանդի ներդրման օրվանից 3-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածում՝ ՀՀ դրամով տարեկան 6.0%-ի, ԱՄՆ դոլարով տարեկան 3.0%-ի, եվրոյով՝ տարեկան 1.5% -ի չափով։ Ավանդատեսակի կարևորագույն առավելություններից մեկն էլ այն է , որ 6 ամիս հետո ավանդը նվազեցնելու դեպքում հաճախորդը կստանա պայմանագրով սահմանված բոլոր տոկոսագումարները՝ առանց որևէ վերահաշվարկի (նվազեցման)։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:07
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: