Քարտային ակցիա․ «Վճարի՛ր հիմա և #խնայիր»
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ս․թ․ հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ մեկնարկել է ԱԿՑԻԱ MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերի համար։ Ակցիայի շրջանակում ձեռքբերված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի MasterCard միջազային վճարային համակարգի քարտերը հասանելի կլինեն արտոնյալ պայմաններով, մասնավորապես՝
- MasterCard Standard քարտերի համար հաճախորդները կվճարեն ամսական 62,5 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 1,500 ՀՀ դրամ
- MasterCard Gold քարտերի համար հաճախորդները կվճարեն ամսական 208 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 5,000 ՀՀ դրամ
- MasterCard Business քարտերի համար հաճախորդները կվճարեն ամսական 208 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 5,000 ՀՀ դրամ (քարտատեսակը հնարավոր է պատվիրել Բանկի գլխամասային գրասենյակում/լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում)։
Քարտային ակցիան կգործի ինչպես ինտերնետային կայքի և (կամ) ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով, այնպես էլ Բանկի գլխամասային գրասենյակում/լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում պատվիրելու դեպքում։
Առաջարկի շրջանակում երկու տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ՝ առանց չնվազող մնացորդի սահմանման։
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է MasterCard միջազգային վճարային համակարգի անդամ, իսկ MasterCard քարտերի միջոցով հնարավոր է իրականացնել ինչպես անկանխիկ վճարումներ, այնպես էլ առցանց գնումներ։
Ակցիայի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 կամ գրել մեզ Բանկի սոցիալական ցանցերի միջոցով։
Հաշվի առնելով COVID-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները՝ մասնաճյուղերում հաճախորդների կուտակումներից խուսափելու նպատակով խորհուրդ ենք տալիս պատվիրել քարտերն ԱրարատՄոբայլ հավելվածի կամ www.araratbank.am կայքի միջոցով։
Կապված նորություններ
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:02
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: