header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Քարտային ակցիա․ «Վճարի՛ր հիմա և #խնայիր»
Կիսվել`
01.07.2020

Քարտային ակցիա․ «Վճարի՛ր հիմա և #խնայիր»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ս․թ․ հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ մեկնարկել է ԱԿՑԻԱ MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերի համար։ Ակցիայի շրջանակում ձեռքբերված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի MasterCard միջազային վճարային համակարգի քարտերը հասանելի կլինեն արտոնյալ պայմաններով, մասնավորապես՝

  • MasterCard Standard քարտերի համար հաճախորդները կվճարեն ամսական 62,5 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 1,500 ՀՀ դրամ
  • MasterCard Gold քարտերի համար հաճախորդները կվճարեն ամսական 208 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 5,000 ՀՀ դրամ
  • MasterCard Business քարտերի համար հաճախորդները կվճարեն ամսական 208 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 5,000 ՀՀ դրամ (քարտատեսակը հնարավոր է պատվիրել Բանկի գլխամասային գրասենյակում/լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում

Քարտային ակցիան կգործի ինչպես ինտերնետային կայքի և (կամ) ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով, այնպես էլ Բանկի գլխամասային գրասենյակում/լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում պատվիրելու դեպքում։

Առաջարկի շրջանակում երկու տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ՝ առանց չնվազող մնացորդի սահմանման։

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է MasterCard միջազգային վճարային համակարգի անդամ, իսկ MasterCard քարտերի միջոցով հնարավոր է իրականացնել ինչպես անկանխիկ վճարումներ, այնպես էլ առցանց գնումներ։

Ակցիայի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 կամ գրել մեզ Բանկի սոցիալական ցանցերի միջոցով։  

Հաշվի առնելով COVID-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները՝ մասնաճյուղերում հաճախորդների կուտակումներից խուսափելու նպատակով խորհուրդ ենք տալիս պատվիրել քարտերն ԱրարատՄոբայլ հավելվածի կամ www.araratbank.am կայքի միջոցով։

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:02

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: