Առցանց դասընթացներ մեր հաճախորդների համար
Սույն թվականի օգոստոսի 20-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասում «ZOOM» ծրագրով իրականացվել է 2 առցանց դասընթաց՝ «Ինտերնետ-Բանկ» և «Հաճախորդ-Բանկ» համակարգերով S.W.I.F.T փոխանցումներ իրականացնող թվով 15 ակտիվ հաճախորդների համար։
Բանկի համապատասխան մասնագետը խոսել է փոխանցումների լրացման/կազմման կանոնների մասին՝ «Ինտերնետ-Բանկ» և «Հաճախորդ-Բանկ» համակարգերի ինտերֆեյսի ներկայացման միջոցով, ինչպես նաև հնարավոր գործառնական ռիսկերի ու զեղծարարության դեպքերի մասին և պատասխանել հաճախորդների հարցերին։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միշտ կարևորել է հաճախորդների ֆինանսական գրագիտության բարձրացման հարցը և այդ նպատակով պարբերաբար դասընթացներ կազմակերպել առցանց ծառայություններից օգտվող հաճախորդների համար՝ հատկապես COVID-19 համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել առցանց հարթակում մատուցվող ծառայությունների ցանկը՝ այդպիսով նվազեցնելով բանկ այցելող հաճախորդների թիվը։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:55
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: