header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Երկարաձգվում է «Վճարիր հիմա և #խնայիր» ակցիան
Կիսվել`
01.09.2020

Երկարաձգվում է «Վճարիր հիմա և #խնայիր» ակցիան


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, հաշվի առնելով քարտերի նկատմամբ մեծ պահանջարկը, որոշում է կայացրել երկարաձգել «Վճարիր հիմա և #խնայիր» ակցիայի ժամկետները մինչև սթ սեպտեմբերի 18-ը։

Հիշեցնենք, որ նշված ակցիայի շրջանակում MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերը կշարունակվեն հասանելի լինել ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, մասնավորապես՝

  • MasterCard Standard քարտերի համար հաճախորդները կվճարեն ամսական 62,5 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 1,500 ՀՀ դրամ
  • MasterCard Gold քարտերի համար՝ ամսական 208 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 5,000 ՀՀ դրամ
  • MasterCard Business քարտերը՝ ամսական 208 ՀՀ դրամ՝ 2 տարվա համար վճարելով միանվագ ընդամենը 5,000 ՀՀ դրամ (քարտատեսակը հնարավոր է պատվիրել Բանկի գլխամասային գրասենյակում/լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում

Առաջարկը կգործի ինչպես ինտերնետային կայք-ով և/կամ ԱրարատՄոբայլ հավելվածով, այնպես էլ Բանկի գլխամասային գրասենյակում/լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում պատվիրելու դեպքում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 կամ գրել մեզ Բանկի սոցիալական ցանցերի միջոցով։  

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:53

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: