header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Երաշխավորված ավանդների սահմանաչափերի բարձրացում
Կիսվել`
30.11.2020

Երաշխավորված ավանդների սահմանաչափերի բարձրացում


Սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավանդների երաշխավորման նոր սահմանաչափեր կգործեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում։

  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն ՀՀ դրամ է՝ նախկին 10 մլն ՀՀ դրամի փոխարեն,
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն ՀՀ դրամ է՝ նախկին 5 մլն ՀՀ դրամի փոխարեն,
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի և դրամային, և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն ՀՀ դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը մինչև 16 մլն ՀՀ դրամի չափով՝ նախկին 10 մլն ՀՀ դրամի փոխարեն,
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի և դրամային, և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը 7 մլն ՀՀ դրամի չափով՝ նախկին 5 մլն ՀՀ դրամի փոխարեն և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:31

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: