header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
3 մլն եվրո  «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության կողմից
Կիսվել`
10.12.2020

3 մլն եվրո «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության կողմից


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և Նիդերլանդների «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող երկու՝ «Տրիոդոս Ֆէը Շէը Ֆանդ» և «Տրիոդոս Մայքրոֆայնանս Ֆանդ» ներդրումային հիմնադրամները 3 մլն եվրոյի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ ուղղված Հայաստանում տեղական բիզնեսներին հետագայում աջակցություն ցուցաբերելուն։ 

Կանաչ վարկավորման և կին ձեռներեցների աջակցման ծրագրերին ուղղված այս վարկն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին հնարավորություն կտա ընդլայնել ՓՄՁ հաճախորդների կարիքներին ու պահանջներին համապատասխան մշակված պրոդուկտներն ու ծառայությունները, ինչպես նաև կնպաստի այս կարևոր հատվածի զարգացմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և նպաստելով երկրում տնետեսական աճին, ինչը խիստ անհրաժեշտ է հատկապես Covid-19-ի  և հետպատերազմյան ժամանակաշրջանում։

«Մենք ուրախ ենք, որ ֆինանսավորում ենք ստանում այնպիսի հուսալի գործընկերոջից, ինչպիսին է «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունը, հատկապես այսօր, երբ ՓՄՁ-ների համար լրացուցիչ աջակցություն ստանալն ու ֆինանսների հասանելիության բարելավումն ավելին է, քան պարզապես անհրաժեշտություն։ Կառուցողական գործարար լուծումներով մենք միշտ աջակցել ենք ՓՄՁ-ներին իրենց բիզնեսի ներուժը բացահայտելու շնորհիվ արձագանքել ներկայիս մարտահրավերներին, հարմարվել փոփոխություններին, իրականացնել ամենահավակնոտ ծրագրերն ու նվաճել նոր բարձրունքներ: Հատկանշական է, որ մինչ այժմ մենք ավելի քան 143 մլն եվրո արդեն տրամադրել ենք շուրջ 3908 փոքր և միջին ձեռնարկությունների, և այս թիվն անընդհատ աճում է։  Այս համատեքստում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նախաձեռնությունները նպաստում են ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը և դրանց թվի աճին  Հայաստանում։ Վստահեցնում եմ, որ մենք շարունակում ենք մշակել ու զարգացնել նոր ռազմավարություն և հավատարիմ ենք մնում մեր՝ ”lifelong partner for business” («կյանքի բիզնես-գործընկեր») դերակատարմանը, - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։   

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Ռոսաննա Սարկեեվան նշել է․  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը շատ կարևոր դեր ունի Հայաստանում ՓՄՁ ոլորտի ընթացիկ և ապագա կարիքներին արձագանքելու գործում, ոլորտ, որը ոչ միայն պահպանում և զարգացնում է բիզնեսը, այլև ձևավորում է երկրի տնտեսության ողնաշարը։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս վարկը նպաստի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կանաչ վարկավորման և կանանց բիզնես վարկերի պրոդուկտների շրջանակի ընդլայնմանը, ինչպես նաև ֆինանսական ենթակառուցվածքի հզորացմանը՝ COVID-19 համավարակի ազդեցությունն ու պատերազմի հետևանքները մեղմելու համար։

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:27

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: