header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
$5 մլն ներգրավում MEF ընկերությունից
Կիսվել`
17.12.2020

$5 մլն ներգրավում MEF ընկերությունից


Շարունակելով արդյունավետ համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը $5 մլն է ներգրավել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility (MEF) ընկերությունից (Մայկրոֆայնընս Ինհենսմընթ Ֆըսիլիթի)` Հայաստանում ՓՄՁ ոլորտը խթանելու նպատակով:

«Վստահ եմ, որ այս պայմանագիրը կառուցողական համագործակցության սկիզբ կդնի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի եւ Microfinance Enhancement Facility ընկերության միջեւ եւ նաեւ ուրախ, որ հնարավորություն ունենք ընդլայնելու միջազգային հեղինակավոր հաստատությունների ցանկը: Այս ֆինանսավորումը հնարավորություն կընձեռի բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը ՓՄՁ-ների համար, թույլ կտա նրանց զարգացնել եւ իրագործել ձեռնարկատիրական նորարարական գաղափարներ, ինչպես նաեւ կբարձրացնի մրցունակությունը այս ոլորտում: Պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում է ավելի քան $25 մլն, եւ այս նոր պայմանագրի կնքմամբ այս թիվը կաճի»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը եւ Incofin IM-ը սերտորեն համագործակցում են դեռ 2012 թ.-ից: Մինչեւ վերջերս Incofin-ի հիմնադրամներից մեկը հանդիսանում էր Բանկի բաժնետեր: Որպես սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն՝ մենք փորձում ենք աջակցել մեր հաճախորդներին ոչ միայն լավ, այլեւ դժվարին ժամանակներում: Ահա թե ինչու ենք մենք ուրախ, որ MEF-ը մասնակցում է այս ֆինանսավորմանը»,- ասել է Incofin IM-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Յան Դիվայնգարթը:

«MEF-ը ուրախ է աջակցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դինամիկ աճին, որը հանդիսանում է Հայաստանի միկրո եւ փոքր բիզնես ոլորտի ֆինանսավորման կարեւոր աղբյուր»,- իր հերթին ասել է MEF ներդրումային հանձնաժողովի նախագահ Կարլո դե Վաալը:

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:23

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: