Ակցիա «Լավագույնը նվազագույնով»
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Հայոց բանակի տոնի կապակցությամբ, 2021 թվականի հունվարի 28-ից փետրվարի 23-ը հայտարարում է «Լավագույնը նվազագույնով» տղամարդկանց համար ակցիա և հանդես գալիս երկու գրավիչ առաջարկով:
Մինչև ս.թ փետրվարի 23-ը ներառյալ տղամարդիկ կարող են ստանալ Visa Gold քարտատեսակը ընդամենը 2,500 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով գործող 12,000 ՀՀ դրամի փոխարեն՝ առանց չնվազող մնացորդի սահմանման։ Ակցիայի շրջանակում 2 տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ։
Ձեռք բերելով Visa Gold քարտատեսակը՝ կօգտվեք հետևյալ հնարավորություններից՝
- 0% կանխիկացում
- Վարկային գիծ
- Գործարքների վերաբերյալ անվճար տեքստային հաղորդագրություններ (SMS)
- Կոնսյերժ ծառայություն
- Անհպում վճարում
- Քարտի թողարկում Ձեր նախընտրած արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և Անգլիական ֆունտ։
Ավելին, Պաշտպանության նախարարության արական սեռի աշխատակիցները կարող են ստանալ Visa Classic քարտատեսակը անվճար՝ Պաշտպանության նախարարությունում աշխատելու վերաբերյալ տեղեկանք կամ վկայական ներկայացնելու դեպքում:
Քարտերը կարելի է պատվիրել ինչպես ներկայանալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր, այնպես էլ ԱրարատՄոբայլ հավելավծի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պաշտոնական կայքի միջոցով առցանց պատվեր իրականացնելով։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:19
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: