header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ակցիա «Լավագույնը նվազագույնով»
Կիսվել`
27.01.2021

Ակցիա «Լավագույնը նվազագույնով»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Հայոց բանակի տոնի կապակցությամբ, 2021 թվականի հունվարի 28-ից փետրվարի 23-ը հայտարարում է «Լավագույնը նվազագույնով» տղամարդկանց համար ակցիա և հանդես գալիս երկու գրավիչ առաջարկով:

Մինչև ս.թ փետրվարի 23-ը ներառյալ տղամարդիկ կարող են ստանալ Visa Gold քարտատեսակը ընդամենը 2,500 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով գործող 12,000 ՀՀ դրամի փոխարեն՝ առանց չնվազող մնացորդի սահմանման։ Ակցիայի շրջանակում 2 տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ։

Ձեռք բերելով Visa Gold քարտատեսակը՝ կօգտվեք հետևյալ հնարավորություններից՝

  • 0% կանխիկացում
  • Վարկային գիծ
  • Գործարքների վերաբերյալ անվճար տեքստային հաղորդագրություններ (SMS)
  • Կոնսյերժ ծառայություն
  • Անհպում վճարում
  • Քարտի թողարկում Ձեր նախընտրած արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և Անգլիական ֆունտ։

Ավելին, Պաշտպանության նախարարության արական սեռի աշխատակիցները կարող են ստանալ Visa Classic քարտատեսակը անվճար՝ Պաշտպանության նախարարությունում աշխատելու վերաբերյալ տեղեկանք կամ վկայական ներկայացնելու դեպքում:

Քարտերը կարելի է պատվիրել ինչպես ներկայանալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր, այնպես էլ ԱրարատՄոբայլ հավելավծի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պաշտոնական կայքի միջոցով առցանց պատվեր իրականացնելով։

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:19

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: