
Մեր շախմատի թիմը գրավել է 4-րդ հորիզոնականը
ՀՀ բիզնես ոլորտի ընկերությունների միջև անցկացվող արագ շախմատի 19-րդ սիրողական առաջնությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի շախմատի թիմը գրավել է 4-րդ տեղը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք մեր գործընկերներին։
Ղազարյան Հակոբը, Հակոբյան Արթուրը, Պետրոսյան Դավիթը, Մխիթարյան Իշխանը, Ղազարյան Արմանը և Նավոյան Վահագնը ներկայացրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի թիմը մրցաշարի ընթացքում։
«Մենք Փրոդաքշն» ընկերության կողմից կազմակերպվող ավանդական սիրողական առաջնությունը անցկացվել է փետրվարի 14-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, որին մասնակցել են ՀՀ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների աշխատակիցները:
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:12
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: