
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը գրքերով է դիմավորում իր գրքասեր հաճախորդներին
Այսօր, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը գիրք է նվիրում իր գրքասեր հաճախորդներին։
«Գիրքը մարդու լավագույն ընկերն է կյանքի ցանկացած փուլում և իրավիճակում։ Այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում իսկապես գրքախառնության տոն է և մենք ուրախ ենք, որ այս առիթը ժպիտներ է պարգևում մեր հաճախորդներին և թարմ շունչ հաղորդում իրենց առօրյային»,-ասել է Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նոր հաճախորդակենտրոն մշակույթ է ձևավորում՝ արժևորելով իր հաճախորդներին, հավատարիմ մնալով «Բարձրանում ենք միասին» կարգախոսին։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:10
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: