
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Ria Money Transfer համակարգի կողմից կրկին արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակի՝ 2020թ․-ին հիանալի արդյունքներ գրանցելու և Ria Money Transfer համակարգի բիզնեսի աճին խթանելու համար։
Ria Money Transfer համակարգի հետ Բանկի համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ.-ի հունվարի 25-ից։ Այս պատվավոր մրցանակին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է ավելի քան իննամյա արդյունավետ և ճկուն համագործակցության արդյունքում՝ ապահովելով ցուցանիշների կայուն աճ և սպասարկման բարձր որակ։ «Հատկանշական է, որ 2020թ.-ին բիզնես միջավայրի փոփոխություններով, COVID-19 համավարակով ու հետպատերազմյան ճգնաժամով պայմանավորված բազմաթիվ մարտահրավերների պայմաններում Բանկին հաջողվել է 2019թ․-ի համեմատ ապահովել է Ria Money Transfer համակարգով փոխանցումների ծավալի ավելի քան 19,6% աճ»,- նշել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։
Նշենք նաև, որ Ria Money Transfer համակարգը բավականին մեծ աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:09
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: