
Բանկի մասնաճյուղերի աշխատակիցների վերապատրաստում
Այսուհետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պահառության ու ռեեստրավարման ծառայությունները հասանելի են ինչպես Բանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ հաճախորդի նախընտրած մասնաճյուղում։
Որակյալ, արագ և հարմարավետ սպասարկման և ներդրումային ծառայությունների մատուցման գործում մասնաճյուղերի ներգրավման ապահովման նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակում մասնաճյուղերի աշխատակիցների համար անցկացվել են վերապատրաստման առկա և հեռավար դասընթացներ։
Դասընթացները անցկացվել են երկու փուլով՝
- ուսուցողական-նախաքննական առկա դասընթացներ,
- ուսուցողական-գործառնական հեռավար դասընթացներ։
Անձնակազմի վերապատրաստումն իրականացվել է Ներդրումային ծառայությունների վարչության որակավորված մասնագետների կողմից մշակված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համալիր ծրագրով։ Աշխատակիցները մանրամասն ուսումնասիրել և ծանոթացել են պահառության ու ռեեստրավարման և ՀՀ ֆինանսական շուկայում շրջանառվող արժեթղթերի առանձնահատկություններին։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:06
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: