header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՀԸ ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխում
Կիսվել`
04.03.2021

ԱՀԸ ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխում


Տեղեկացնում ենք, որ 2021թ. մարտի 4-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 3,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 8.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 300 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 270,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 30,000 հատ պարտատոմսերը ձեռք բերվեցին  Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ի կողմից՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 270,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 6 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 3,238,744,001.45 (երեք միլիարդ երկու հարյուր երեսունութ միլիոն յոթ հարյուր քառասունչորս հազար մեկ ամբողջ քառասունհինգ ) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 8․4466%:

Հայտարարություն տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

Գրանցման վկայական

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: