header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«Ladies first» ավտոմեքենայի ձեռքբերման ակցիա
Կիսվել`
05.03.2021

«Ladies first» ավտոմեքենայի ձեռքբերման ակցիա


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, կանանց միջազգային տոնի առթիվ, 2021թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է «Ladies first» կանանց համար գրավիչ հատուկ ակցիա։

Մարտի 8-ից ապրիլի 7-ը ներառյալ կանայք և աղջիկները կարող են դիմել ավտոմեքենայի ձեռքբերման վարկի համար ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մասնաճյուղեր։ Ակցիայի շրջանակում ավտոմեքենայի ձեռքբերման վարկը կտրամադրվի՝

  • առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի
  • մինչև 10,000,000 ՀՀ դրամ և առավելագույնը 20, 000 ԱՄՆ դոլար գումարի չափով
  • 3-ից 5 տարի մարման ժամկետով

«Գաղտնիք չէ, որ թե՛ ընտանիքում, թե՛ այլ միջավայրում կինն է ստեղծում ջերմ և հարմարավետ, բարի և դրական մթնոլորտը։ Այսօր՝ արժևորելով կանաց դերը ոչ միայն ընտանիքում, երեխաների դաստիարակության, կրթության, այլև պետականաշինության և բիզնես միջավայրում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդես է գալիս գրավիչ առաջարկով, որը վստահ ենք՝ հետաքրքրություն կառաջացնի կանանց շրջանում»,- ասել է Մանրածախ բիզնեսի վարկավորման վարչության պետ Արշակ Մաթևոսյանը։   

 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: