ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ամփոփեց Ria Money ակցիայի արդյունքները
Ս․թ․ մարտի 19-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Ria Money համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքների ամփոփումն ու առավելագույն քանակի և ծավալի գործարքներ իրականացրած հաճախորդների և աշխատակիցների պարգևատրումը։
Ակցիայի շրջանակում Ria Money արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով առավելագույն քանակի և ծավալի գործարքներ կատարած 25 հաճախորդ պարգևատրվել է 20,000 ՀՀ դրամ արժողությամբ Բանկի նվեր քարտերով, 20 հաշվապահ-գանձապահ՝ մինչև 25,000 ՀՀ դրամ արժողությամբ «Թայմ» խանութի նվեր քարտերով, իսկ առավելագույն քանակի և ծավալի գործարքներ կատարած թվով 10 մասնաճյուղեր՝ 40000 ՀՀ դրամ արժողությամբ «Վեգա» խանութի նվեր քարտերով։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը և հակիրճ անդրադարձ կատարեց Ria Money համակարգին։
Բացի ակցիայիով նախատեսված նվերներից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն անակնկալ մատուցեց՝ նվիրելով շոկոլադներ և ծաղիկներ իր հավատարիմ հաճախորդներին և աշխատակիցներին։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 17:56
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: