
Վճարային տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ
ԱրարատԲանկ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2021 թվականի ապրիլի 9-ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:
Ապրանքի անվանումը | Քանակը |
Վճարային տերմինալ (գետնին ամրացվող՝ դրսում տեղարդրելու համար նախատեսված) |
2 |
Վճարային տերմինալ (գետնին ամրացվող՝ դրսում տեղադրելու համար նախատեսված, տեխնիկական սպասարկումը և ապալիցքավորումը նախատեսված ետնամասից) |
1 |
Վճարային տերմինալ (միջպատային) |
3 |
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱրարատԲանկ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը ժամը 16։00-ն։
- Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր
- Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով
- Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում
- Մրցույթի հայտերի բացումն ու ամփոփումը կկատարվի 2021 թվականի ապրիլի 16-ին
- Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
Մրցույթի անցկացման պայմանները ներկայացված են այստեղ։
Կապված նորություններ
Էջը թարմացվել է` 13.04.2021 | 14:10
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: