
Դրամական փոխանցումների ստացում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում Ria, Converse Transfer, IntelExpress, Unistream և Moneytun դրամական փոխանցումների համակարգերով փոխանցված գումարները ստանալ առանց բանկ այցելելու։ Փոխանցումը ստանալու համար՝ անհրաժեշտ է այցելել կայքի «Օնլայն բանկինգ» բաժնի «Դրամական փոխանցումների ստացում» ենթաբաժին և մուտքագրել ստորև նշված տվյալները համապատասխան դաշտերում՝
- Փոխանցման համակարգ
- Քարտի համար
- Գումարի ստացման նախընտրելի արժույթ
- Անուն, ազգանուն
- Բջջային հեռախոսահամար
- Փոխանցված գումար
- Փոխանցման արժույթ
Վերոնշյալ տվյալները ճշգրիտ մուտքագրելուց և հաստատելուց հետո հայտը հասանելի է դառնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հեռախոսային կենտրոնին և գումարը մուտքագրվում է հաճախորդի՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում բացված քարտային հաշվին։
Դրամական փոխանցումների ստացման այս ձևաչափը հնարավորություն է տալիս բանկին Covid-19 համաճարակի պայմաններում արդյունավետ կազմակերպել գումարի ստացման գործընթացը, իսկ հաճախորդին՝ խուսափել հերթերից և սպասարկվել նախընտրելի վայրից։
Էջը թարմացվել է` 15.12.2021 | 11:29
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: