header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
25 մլն$ պայմանագիր՝ ուղղված անհավասարությունների կրճատմանը
Կիսվել`
19.05.2021

25 մլն$ պայմանագիր՝ ուղղված անհավասարությունների կրճատմանը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու FMO հոլանդական զարգացման բանկը, կարևորելով ֆինանսավորման հասանելիությունը, 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել։

«FMO հոլանդական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունը և անցած ճանապարհը բավականին տպավորիչ է։ 2014թ․-ին կնքված 15մլն ԱՄՆ դոլարի առաջին պայմանգիրը սկիզբ դրեց երկու ֆինանսական հաստատությունների միջև համագործակցությանը։ Այսօր մենք նոր պայմանգիր ենք կնքել FMO հոլանդական զարգացման բանկի հետ՝ այդպիսով վարկային միջոցները հասանելի դարձնելով միկրո ձեռնարկությունների, երիտասարդների, կին ձեռներեցների, ագրոբիզնեսների և ՓՄՁ-ների համար։ Այս վարկային միջոցների նպատակն է ֆինանսների հասանելիության ընդլայնման, հավասար հնարավորություների ապահովման և անհավասարությունների  կրճատման միջոցով հասնել կայուն զարգացման նպատակներին»,-ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց․ «Մենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին ճանաչում ենք որպես ռիսկերի կառավարման ուժեղ համակարգ և բարի համբավ ունեցող շրջահայաց բանկ: Այս նոր վարկային միջոցները հնարավորություն են տալիս շարունակել աջակցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին և այս դժվարին ժամանակներում ձեռք մեկնել Հայաստանի տնտեսության առավել խոցելի հատվածին»։

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 17:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: