ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը զգուշացնում է
Առցանց հարթակով ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնման հետ մեկտեղ ի հայտ են գալիս զեղծարար գործարքներ իրականացնող ավելի հնարամիտ և գրագետ գործող հանցավոր խմբեր և, հետևաբար, աճում է դրանց թիվը։ Ուստի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հորդորում է.
- չմուտքագրել քարտային տվյալները, այն է՝ քարտի համարը, գործողության ժամկետը, CVV/CVC (քարտի դարձերեսին նշված եռանիշ ծածկագիր) և 3D Secure ծածկագրերը, կասկածելի կայքերում կամ այլ կապուղիներով ստացված հղումներում։
- չմուտքագրել քարտային տվյալները էլեկտրոնային փոստով ստացված հարցաշարերում, տարբեր խաղարկություններին մասնակցության առաջարկներում կամ գայթակղիչ գնային առաջարկ ներկայացնող կայքերում։
- չփոխանցել քարտային տվյալները այլ անձանց տարատեսակ սոցիալական կայքերի և հավելվածների միջոցով։
- չմուտքագրել քարտային տվյալները այն կայքերում կամ հավելվածներում, որտեղ հնարավոր է առաջանան ամսական բաժանորդագրության կամ այլ պարբերական վճարումներ։
Հաշվի առնելով, որ քարտի տվյալների օգտագործման հետ կապված խարդախության դեպքերի թիվն օրեցօր աճում է՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը զգուշացնում է, անկախ նրանից, թե որ բանկի հաճախորդ եք հանդիսանում, ավելի զգոն լինել և հետևել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի խորհուրդներին։
- Էլեկտրոնային վճարումների համար ունենալ առանձին քարտ՝ սահմանափակ գումարով:
- Քարտը որևէ կայքում գրանցելիս ուշադիր ընթերցել կայքի կանոնները և տեղեկանալ վճարման պայմաններին։
- Գրանցել հեռախոսահամարը բանկում՝ քարտով կատարված գործարքների մասին SMS հաղորդագրություն ստանալու համար։
- Ուշադիր լինել բանկից ստացված հաղորդագրություններին։
- Պարբերաբար հետևել քարտի ընթացիկ շարժին և մնացորդին։
- Կասկած հարուցող գործարքների դեպքում անմիջապես կապ հաստատել ձեզ սպասարկող բանկի հետ։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 17:20
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: