Global Finance․ Ճանաչվել ենք Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:
Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։
Տեղեկանք. «Global Finance Magazine» ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից և աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանն աշխարհի խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:
Էջը թարմացվել է` 12.10.2021 | 10:01
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: