header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատՄոբայլ միանգամայն նոր հավելվածը գործարկման փուլում է
Կիսվել`
19.10.2021

ԱրարատՄոբայլ միանգամայն նոր հավելվածը գործարկման փուլում է


Նոյեմբերի 15-ից կգործարկվի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր հավելվածի ամբողջական տարբերակը։ Նոր հավելվածն օգտագործման մեջ կլինի ավելի արագ և ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։

«Քանի որ հավելվածը լրիվ նոր է և գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, ակնկալում ենք մեր հաճախորդների ըմբռնումը, ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Դեռ սեպտեմբերին տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով հաճախորդները նախապես տեղեկացվել են Play Market  և (կամ) App Store առցանց հարթակներում հավելվածի «beta» տարբերակի մասին։ Խնդրում ենք ուշադիր լինել տեքստային կարճ հաղորդագրություններին, քանի որ ԱրարատՄոբայլ հավելվածի հին տարբերակը նոյեմբերի 15-ից չի գործելու»,- նշել է Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ԱրարատՄոբայլ հավելվածն ունի հնարավորությունների լայն շրջանակ և թույլ է տալիս հաճախորդներին հեռահար կառավարել սեփական հաշիվները՝ զերծ պահելով ավելորդ ծախսերից։ Բացի այդ, ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերն օգտվում են անհամեմատ ցածր միջնորդավճարներից և զեղչերից:

Էջը թարմացվել է` 11.01.2022 | 12:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: