25.11.2021
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2021թ․-ի նոյեմբերի 26-ին հայտարարում է «Yellow Friday» ակցիա
«Yellow Friday» ակցիան հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ձեռք բերել Բանկի կողմից առաջարկվող որոշ ծառայություններ հատուկ պայմաններով, մասնավորապես․
- Կգործի 80% զեղչ նոր տրամադրվող Visa Classic, Visa Gold, ArCa Green Line քարտերի տարեկան սպասարկման վճարի համար։ 2 տարվա սպասարկման վճարը կգանձվի միանվագ, ինչպես նաև այդ քարտերի համար չնվազող մնացորդ չի սահմանվի։ Քարտերը կարող եք պատվիրել ինչպես Բանկի գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, ինչպես նաև օնլայն։
- Անհատական պահատեղերի վարձակալության ծառայություններից օգտվելու դեպքում կտրամադրվի գործող սակագներից 80% զեղչ: Ի դեպ՝ կարող եք ձևակերպել նաև օնլայն։
- Կգործի 2,000 ՀՀ դրամ ֆիքսված սակագին ֆիզիկական անձանց կողմից ՌԴ ռուբլով SWIFT փոխանցումներ կատարելու համար։
- Նոր բացված հաշիվների /ոչ քարտային/ համար կգործի 1 տարի անվճար հաշվի վարում ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար։
- Կտրամադրվի անվճար ինտերնետ բանկ համակարգ նոր հաճախորդների համար։
Ուշադրություն․ Շտապեք օգտվել «Yellow Friday» ակցիայից, քանի որ այն կգործի ընդամենը մեկ օր։
Էջը թարմացվել է` 11.01.2022 | 12:30
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: