header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Գրավիչ առաջարկ VISA քարտապանների համար
Կիսվել`
15.12.2021

Գրավիչ առաջարկ VISA քարտապանների համար


2021թ․դեկտեմբերի 15-ից մինչև 2022թ․հունվարի 10-ն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի VISA քարտապանները, կատարելով 5 000 ՀՀ դրամը գերազանցող առնվազն մեկ գնում և վճարելով VISA քարտով, ինքնաբերաբար կմասնակցեն ամանորյա խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու Volvo ավտոմեքենա, էլեկտրական սկուտեր, սմարթֆոն, նոութբուք և այլ արժեքավոր նվերներ։ Որքան շատ եք վճարում VISA քարտով, այնքան շատ հնարավորություն ունեք շահելու։  

 * ՀՀ դրամ արժույթով գործարքների դեպքում հիմք է ընդունվում գործարքի գումարը, արտարժութային գործարքների դեպքում՝

  • ՀՀ դրամ արժույթով վճարային քարտից կատարված գործարքների դեպքում՝ հաճախորդի քարտային հաշվից փաստացի գանձված գործարքի գումարի չափը,

Արտարժութային վճարային քարտերի դեպքում՝ քարտային հաշվից փաստացի գանձված գումարը համարժեքացվում է ՀՀ դրամի համաձայն գործարքի ձևակերպման օրվա դրությամբ վճարային քարտի արժույթի ՀՀ ԿԲ միջին փոխարժեքի:

 ** Բացառություն են կազմում Visa Business քարտերը:

        1. Արշավի ավարտին քարտը սպասարկող բանկն ամփոփում է պայմանները բավարարող գործառնությունները և յուրաքանչյուր գործառնությանը                   տրվում է մեկ հատուկ նույնականացման համար:
        2. Նույն POS-տերմինալից նույն օրվա ընթացքում միայն 3 գործառնություն կարող է գրանցվել որպես խաղարկությանը մասնակցող գործառնություն։
        3. Վիճակախաղի մասնակիցը կարող է օգտագործել Visa ֆիրմային քարտերի ցանկացած քանակ:Հավելյալ քարտային հաշվից կատարված գործարքը               կհամարվի հիմնական քարտային հաշվից կատարվածին հավասար գործարք:
        4. Բացառություն են կազմում հետևյալ գործարքները․

  • Այն գործառնությունները, որոնց չափը չի գերազանցում 5,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը):
  • Այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաշվին կատարված քարտային փոխանցումները:
  • Ցանկացած անօրինական գործառնություն:
  • 18 տարին չլրացած անձանց կողմից կատարված գործառնությունները։
  • Ոչ ռեզիդենտ անձանց կողմից կատարված գործառնությունները։
  • Անձինք, ում ՀՀ օրենսդրությամբ արգելվում է մասնակցել վիճակախաղերի։
  • 2021 թվականի դեկտեմբերի 15-ի (տեղական ժամանակով) 00:01:00-ից շուտ և 2022 թվականի հունվարի 10-ի (տեղական ժամանակով) 23:59:59-ից ուշ կատարված գործառնությունները։
  • Դրամապանակների համալրումները, կումունալ ծառայությունների վճարումները։
  • Անձից անձ (P2P/C2C), քարտից քարտ գործառնությունները։

       5. Խաղարկվելու է թվով 50 մրցանակ, ներառյալ գլխավոր մրցանակը:

       6. Հաղթող կարող է ճանաչվել այն Վիզա քարտապանը, ով միաժամանակ բավարարի հետևյալ երկու պայմաններին՝

  • Իր Վիզա քարտի միջոցով միանվագ 5,000 ՀՀ դրամ (POS տերմինալի կամ էլեկտրոնային առևտրի միջոցով) և ավել արժողությամբ գնում է կատարել Արշավի անցկացման օրերին, և
  • Բանկի կողմից իր գործարքին վիրտուալ եղանակով նշանակված հատուկ նույնականացման համարը պատահականության սկզբունքով ընտրվել է որպես հաղթող և պատասխանելով Բանկի ներկայացուցչի հեռախոսազանգին նա հաստատել է իր հաղթող ճանաչվելը։

       7. Մեկ քարտապանը կարող է հաղթել միայն մեկ Շահում, ուստի, երբ քարտապանը հաղթում է, նրա մյուս համարները հեռացվում են վիճակախաղից:

       8. Վիճակախաղը տեղի կունենա 2022թ. հունվարի 20-ին:

       9. Վիճակախաղի արդյունքները ամփոփվում են ուղիղ հեռարձակմամբ, որը նաև կհեռարձակվի սոցիակալան մեդիայի հարթակներում:

   10. Հաղթող նույնականացման համարները համարվում են նախնական հաղթողներ, քանի դեռ ուղիղ հեռարձակման ընթացքում հաճախորդը պատասխանելով Բանկի ներկայացուցչի հեռախոսազանգին չի համաձայնել ճանաչվել հաղթող։ Եթե հաճախորդը համաձայնեց հաղթող ճանաչվել, նրա անունը և ազգանունը կհայտարարվի ուղիղ հեռարձակման ժամանակ: Եթե հեռարձակման վերջում լինեն մի քանի համարներ, որոնց հետ չի հաջողվել կապ հաստատել, հեռարձակման վերջում դուրս կբերի պահեստային տոմսեր։ Բանկի ներկայացուցիչը ողջ օրվա ընթացքում կշարունակի կապ հաստատել նախնական հաղթողների հետ: Եթե քարտապանները չպատասխանեն կամ չհամաձայնեն հաղթող ճանաչվել, բանկի ներկայացուցիչները հաջորդ օրը առավելագույնը 3 անգամ կկապվեն պահեստային համարների քարտապանների հետ, և նրանց հետ կապ հաստատելու և համաձայնությունը ստանալու պարագայում, Visa-ն հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակի Visa-ի պաշտոնական կայքէջում:

Էջը թարմացվել է` 11.01.2022 | 12:42

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: