Ամփոփվեց «Ria-ն ամենուր և Ձեր դրամապանակում» ակցիայի արդյունքները
Ս․թ․ հունվարի 14-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Ria Money համակարգի հետ 2021թ-ի հուլիսի 01-ից մինչև 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ համատեղ կազմակերպված ակցիաների արդյունքների ամփոփումը։ Պարգևատրվեցին առավելագույն քանակի և ծավալի գործարքներ իրականացրած հաճախորդները և աշխատակիցները, ինչպես նաև նույն համակարգով դեպի Ուկրաինա, Վրաստան, Հունաստան, ԱՄԷ և ԱՄՆ առավելագույն քանակի փոխանցումներ իրականացրած հաճախորդները։ Մրցանակներն էին․
- 25 հաճախորդ և 5 հաշվապահ-գանձապահներ, ովքեր կատարել էին առավելագույն քանակի և ծավալի գործարքներ, պարգևատրվեցին 20,000 ՀՀ դրամ արժողությամբ Բանկի նվեր քարտերով։
- Դեպի Ուկրաինա, Վրաստան, Հունաստան, ԱՄԷ և ԱՄՆ առավելագույն քանակի փոխանցումներ իրականացրած 10 հաճախորդներ և 10 հաշվապահ-գանձապահներ՝ 30,000 ՀՀ դրամ արժողությամբ Բանկի նվեր քարտերով։
- Նոր Նորք մասնաճյուղը պարգևատրվեց 50,000 ՀՀ դրամ արժողությամբ Բանկի նվեր քարտով։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Միջազգային գործառնությունների վարչության արագ դրամական փոխանցումների սպասարկման բաժնի պետ Ժասմին Սարգսյանը և հակիրճ անդրադարձ կատարեց Ria Money համակարգի ակցիային։
Էջը թարմացվել է` 19.01.2022 | 17:07
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: