header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տեղաբաշխելու ենք «ՖԻՆՔԱ» -ի պարտատոմսերը
Կիսվել`
04.02.2022

Տեղաբաշխելու ենք «ՖԻՆՔԱ» -ի պարտատոմսերը


2022 թվականի  փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Ընկերությունը տեղաբաշխելու է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։

Պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտը, որը վճարվելու է կիսամյակային պարբերկանաությամբ, ազատված է եկամտահարկից։

Թողարկվող պարտատոմսերի պայմաններ

Դաս Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք 10,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալ 1,400,000,000 ՀՀ դրամ
Թողարկվող պարտատոմսերի քանակ 140,000 հատ
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք 12%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն Կիսամյակային
Տեղաբաշխող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

 

Էջը թարմացվել է` 11.02.2022 | 11:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: