«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի ցուցակում
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 7-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են սույն թվականի մարտի 09-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։ 2009թ․-ի հունվարից ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հանդես կգա նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակում։
7-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 1,4 մլրդ ՀՀ դրամ՝ 12% արժեկտրոնի եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 3 տարի մարման ժամկետով։ Ամբողջական պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
Հիշեցնում ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերության կողմից սույն թվականի փետրվարի 10-ին Հայաստանի ֆոնդային բորսայում միանգամյա փակ եվրոպական աճուրդի միջոցով։ Թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էջը թարմացվել է` 07.03.2022 | 09:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: