header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հանդես կգանք որպես «ՖԻՆՔԱ»-ի պարտատոմսերի շուկա ստեղծող
Կիսվել`
07.03.2022

Հանդես կգանք որպես «ՖԻՆՔԱ»-ի պարտատոմսերի շուկա ստեղծող


2022 թվականի  փետրվարի 14-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից տեղաբաշխված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում սույն թվականի մարտի 9-ին։ 

Հիշեցնենք, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվել է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերին շնորհվել է AMFNCAB27ER1 ծածկագիրը, որոնք ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։

««ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը հասանելի կլինեն երկրորդային շուկայում սույն թվականի մարտի 9-ից»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։

Էջը թարմացվել է` 07.03.2022 | 12:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: