header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մրցույթի անցկացում
Կիսվել`
18.03.2022

Մրցույթի անցկացում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բանկի 2022թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և համաձայնեցված ընթացակարգեր` ուղղված գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Հոլանդական Զարգացման Բանկի (FMO) և DEG միջազգային հիմնադրամի հետ կնքված պայմանագրերով) սահմանված ֆինանսական ցուցանիշների հաստատման ծառայություններ իրականացնելու մրցույթ։

  • Մրցույթի կազմակերպման վայրը` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85
  • Մրցույթի հայտերն ընդունվում են 21.03.2022թ.-ից մինչև 02.05.2022թ.-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:00-ից մինչև 17:00-ը ընկած ժամանակահատվածում:
  • Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ` համաձայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործող կարգի:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգով, որը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից։

Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական պայմաններով երկրորդ փուլ անցած մասնակիցներից ֆինանսական` գնային առավել ցածր առաջարկ ներկայացրած կազմակերպությունը: Հաղթող մասնակիցը պարտավորված է լինելու աուդիտի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին համապատասխանաբար մինչև 2023 թվականի մարտի 31-ը:

Մրցույթի հայտերը բացվում են 03.05.2022թ.-ին ժամը 18:00-ին և ամփոփվում են 06.05.2022թ.-ին ժամը 17:00-ին:

Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրվանից հետևյալ հասցեով` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85` գանձելով պատճենահանման ծախսերը:
Մրցույթի կարգին կարելի է ծանոթանալ նաև ինտերնետում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ տնային էջում, հասցե` www.araratbank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`(010) 59-23-23 հեռախոսահամարով:

Էջը թարմացվել է` 18.03.2022 | 09:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: