header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բաց մրցույթ
Կիսվել`
22.03.2022

Բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2022 թվականի մարտի 21-ից կազմակերպում է բաց մրցույթ։ Ստորև ներկայացվում են ապրանքների տեսակը, անվանումը և քանակը: 

N Ապրանքի անվանումը Քանակը
1



POS տերմինալ հետևյալ չափանիշներով՝

  • Շարժական

  • 3G կապ ապահովող
  • Ծրագրային ապահովման առնվազն 5 տարի ժամկետով
 50



Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի մարտի 31-ը ժամը 16։00-ն։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված են մրցույթի կանոնակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2022 թվականի ապրիլի 1-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ :

Էջը թարմացվել է` 22.03.2022 | 12:52

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: