header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ճանաչվել ենք «Տարվա  գործընկեր»
Կիսվել`
30.03.2022

Ճանաչվել ենք «Տարվա գործընկեր»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Ria Money Transfer համակարգի կողմից հերթական անգամ արժանացել է 2021թ․«Տարվա գործընկեր» մրցանակին։ 

Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։

«Ուրախ ենք, որ այս տարի ևս Ria Money Transfer համակարգի կողմից արժանացել ենք «Տարվա գործընկեր» մրցանակին, ինչը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կփորձենք պահպանել մեր դիրքերն ու ապահովել ցուցանիշների կայուն աճ»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Ria Money Transfer համակարգը բավականին մեծ  աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։ 

 

Էջը թարմացվել է` 28.04.2022 | 10:20

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: