31.03.2022
Բաց մրցույթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2022 թվականի մարտի 31-ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ապրանքների տեսակին, անվանումներին և քանակին ծանոթացեք այստեղ:
Մրցույթին անցկացման պայմաններին ծանոթացեք այստեղ։
- Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի ապրիլի 07-ը ժամը 16։00-ն։
- Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
- Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
- Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
- Մրցույթի հայտերը կբացվեն 2022 թվականի ապրիլի 07-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2022 թվականի ապրիլի 08-ին ժամը 14։00-ին։
- Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
- Մրցույթի մասնակցության նախավճարը կազմում է 300,000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ փոխանցման Բանկի 103002101519 հաշվին:
Էջը թարմացվել է` 04.04.2022 | 10:46
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: