Բաց մրցույթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2022 թվականի ապրիլի 15-ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը․
Տեսակ | Նկարագրություն | Քանակ |
ESET NOD32 | ESET NOD 32 Smart Security Business Edition, 850 օգտագործողի համար, 1 տարի | 1 |
ESET Mail Security | ESET Mail Security, Microsoft Exchange Server-ի և 300 օգտագործողի համար, 1 տարի | 1 |
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը ժամը 16։00-ն։
Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
- Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
- Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
- Մրցույթի հայտերը կբացվեն 2022 թվականի ապրիլի 20-ին ժամը 17։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2022 թվականի ապրիլի 21-ին ժամը 14։00-ին։
- Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
- Մրցույթի մասնակցության նախավճարը կազմում է 300,000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ փոխանցման Բանկի 103002101519 հաշվին:
Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 15.04.2022 | 17:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: